Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարի մրցաշարի առաջին տուրում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարի մրցաշարի առաջին տուրում 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց Ջիբրալթարի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը միջազգային կարգի վարպետ Անիտա Գարան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 42-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը առաջին տուրում հաղթանակ տոնեց:

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի կմասնակցեն 50 երկրի 274 շախմատիստ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղ գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի 1-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում