Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Փարիզ մեկնարկել է հունվարի 22-ին: Նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Նախատեսված է հանդիպում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների, նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Հայերեն English Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում