Մխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Արսենալ»-ից Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին կհայտարարի այն ժամանակ, երբ առաջինն «Արսենալ»-ը հաստատի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է չիլիացի մարզական լրագրող Մաքս Կարդենասը:

Բրիտանական «Express»-ն էլ հայտնում է, որ Մխիթարյանն ու Սանչեսը սպասում են, որ տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր, քանի որ երկուսն էլ հաջողությամբ բուժզննում են անցել ու համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը:

Ակումբները սպասում են, որ խաղացողները ստորագրեն պայմանագրերը, այնուհետև տրանսֆերի մասին հայտնեն պաշտոնապես:

Մինչև այդ, Մխիթարյանին ու Սանչեսին նկատել են Լիվերպուլի միգրացիոն գրասենյակ այցելելիս, որտեղ խաղացողները լուծել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցերը:

Հայերեն English

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո