Սպորտ

Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են Ջիբրալթարի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են Ջիբրալթարի մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են Ջիբրալթարի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկում էՋիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին այս տարի կմասնակցեն 50 երկրի 274 շախմատիստ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:

Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներՄաքսիմ Վաշիե-Լագրավը,Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղ գրոսմայստերներ:

Մասնակիցների թվում է նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում