Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կկայանա այսօր. Mirror
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ բրիտանական Mirror-ը գրում է, որ Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի փոխանակությունը վերջնականապես կկայանա հունվարի 19-ին:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:
Կարդացեք հոդվածը` Русский