Սպորտ

Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան

1 րոպեի ընթերցում

Չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի. Զիդան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին լուրերին: «Մենք գիտենք, թե ով ինչ է ասում, բայց Ռոնալդուն պետք է մտածի խաղի մասին: Նա այնտեղ է, որտեղ պետք է լինի: Ակումբը, երկրպագուները, բոլորը նրան սիրում են: Ես չեմ տեսնում «Ռեալ»-ն առանց Ռոնալդուի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ «Ռեալ»-ից, քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կատարել խոստումը ու չի բարձրացրել պորտուգալացու աշխատավարձը: Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Նրա տարեկան աշխատավարձը 21 միլիոն եվրո է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում