Սպորտ

Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կապված չեն Մոուրինյոյի հետ. Ռայոլա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր Sky Sport-ը գրում է, որ եթե Մխիթարյանը որոշում ընդունի տեղափոխվել «Արսենալ», ապա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավելյալ վճարում չի անի: Պարբերականը խոսել է նաև Մխիթարյանի գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ: Վերջինս փաստել է, որ Մխիթարյանի տեղափոխությունը այլ ակումբ պայմանավորված չէ Մոուրինյոյի հետ խնդիրներով: «Միկիի խնդիրները «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ֆուտբոլային են: Նա ոչ մի խնդիր չունի մարզչի հետ, այստեղ հարցը անձնական փոխհարաբերությունների մեջ չէ»,-ասել է գործակալը: Ռայոլան շեշտել է նաև, որ գործարքի ավարտը մոտ չէ, և ամեն ինչ կախված է «Արսենալ»-ից:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում