Թուրքիայում Իրանի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Իրանի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի Իդլիբ շրջանում ստեղծված իրադրության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դիվանագետներին հայտնել են, որ Սիրիայի կառավարական ուժերը խախտել են անվտանգության ռեժիմն Իդլիբում, ինչը հակասում է սիրիական հակամարտության կարգավորման հարցում երեք երաշխավորների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությանը:

Իդլիբում հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր իրականացվել թուրքական զինված ուժերին պատկանող ավտոշարասյան վրա: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման հեղինակը:

Հայերեն Русский

Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/10/26

Ասիական ինդեքսներ - 23/10/26

Սիմոն Մարտիրոսյանը նորից կմիանա հավաքականին, երբ լավ մարզավիճակում լինի. Փիլոսյան

Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին

ՀՀ ՇՄ նախարարը COP17-ի շրջանակում հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունը վարկանիշային է ու շատ կարևոր մեզ համար. Հակոբ Փիլոսյան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կենսաբազմազանության պահպանությանն ուղղված լուծումները. COP17-ի միջազգային մասնակիցների առաջարկները