Քաղաքականություն

Քաղաքագետն Արցախի և Ադրբեջանի սահմանին որեւէ լուրջ ռազմական գործողություններ չի կանխատեսում 

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետն Արցախի և Ադրբեջանի սահմանին որեւէ լուրջ ռազմական գործողություններ չի կանխատեսում 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն առաջիկայում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի կանխատեսում, սակայն չի էլ բացառում սրացումների հավանականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով նախորդ տարին եւ խոսելով ընթացիկ տարվա հեռանկարներից:

«Չեմ կարծում, որ հիմքեր կան բանակցային գործընթացի առաջընթացի համար, սակայն պատերազմ եւս դժվար է կանխատեսել: Այն, թե ինչ վիճակ կլինի սահմանին, ինչ սրացումներ կլինեն, կախված կլինի թե՛ մեծ տերությունների, թե՛ մեր աշխատանքից, թե՛ Ադրբեջանում տիրող ներքին իրավիճակից»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ չբացառելով սրացումները նաեւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, քաղաքագետը նշեց, որ հարցը այն փուլում չէ, որ ակնկալվեն ինչ-որ փոփոխություններ:

Խոսելով նախորդ տարվա իրադարձություններից՝ Ալեքսանդր Իսկանդարյանն առանձնացրեց Արցախի հյուսիսային ճանապարհի շինարարության ավարտը: Նրա համոզմամբ՝ այդ ճանապարհը կարեւոր նշանակություն ունի ռազմավարական, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով:

«Հաջորդ կարեւոր իրադարձությունը Մեղրիում ազատ գոտու բացման գործընթացն է: Այն, ըստ էության, ընթացքի մեջ է: Այդ գոտու գործարկումը կփոխի Հայաստանի դերը աշխարհատնտեսական գործընթացներում:

Կարեւոր իրադարձություններից է նաեւ ԵՄ հետ համաձայնության ստորագրումը»,-ընդգծեց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում