Սպորտ

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը Անգլիայի գավաթի խաղարկությունում 

1 րոպեի ընթերցում

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը Անգլիայի գավաթի խաղարկությունում 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի զույգերի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը կլինի մրցաշարի ամենաթույլ մասնակիցներից մեկը` «Յովիլ Թաուն»-ը, որը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում