Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Դուբայ

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Դուբայ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Դուբայ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք կանցկացնեն Դուբայում: Մոուրինյոն որոշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է փոխի մարզումային պայմանները:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումն անգլիական Պրեմիեր լիգայում կանցկացնի հունվարի 15-ին «Սթոք Սիթի»-ի դեմ:

Պրեմիեր լիգայի 22 տուրերից հետո «կարմիր սատանաները» 47 միավորով երկրորդ տեղում են: Առաջին տեղում 62 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ին է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում