Սպորտ

Մոուրինյոն հայտնել է ամռանը երկու կիսապաշտպան ձեռք բերելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Մոուրինյոն հայտնել է ամռանը երկու կիսապաշտպան ձեռք բերելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու կիսապաշտպան ձեռք բերելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Goal.com-ը, պորտուգալացի մասնագետը մտադիր է փոխարինող գտնել 36-ամյա Մայքլ Քերիկին, որն ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստանում:

«Կարծում եմ, հաջորդ մրցաշրջանում մենք ձեռք կբերենք կիսապաշտպանի, որպեսզի փոխարինենք Քերիկին: Մայքլը ֆենոմենալ խաղացող է, որն այս մրցաշրջանում մեզ ոչինչ տալ չկարողացավ: Նրա կարիերան մոտենում է ավարտին, այդ իսկ պատճառով, եթե հաջորդ ամառ մենք ձեռք բերենք կիսապաշտպանի ,դա կանենք ոչ թե թիմը բարելավելու, այլ Քերիկին փոխարինելու համար»,- ասել է Մոուրինյոն:

Նա շեշտել է, որ թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար ստիպված են լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու կիսապաշտպան ձեռք բերել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում