Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 30-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

Ժամը 08:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 29-30-ը Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 350 բեռնատար:

Հայերեն Русский

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին