Սպորտ

«Բարսելոնա»-ն ցմահ պայմանագիր է առաջարկել Սերխիո Ռոբերտոյին

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն ցմահ պայմանագիր է առաջարկել Սերխիո Ռոբերտոյին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է մինչև կարիերայի ավարտը թիմում պահել կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոյին, ինչի համար նրան ցմահ պայմանագիր է առաջարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը կատալոնական ակումբին ներկայացրել է իր առաջարկները, որոնք «Բարսելոնա»-ն ուսումնասիրում է: «Տարաձայնություններ կան ակումբի և ֆուտբոլիստի ցանկությունների միջև, բայց ամեն ինչ լուծելի է: Հույս ունենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում պայմանագիրը կերկարաձգվի»,- ասել է «Բարսելոնա»-ին մոտ կանգնած աղբյուրը:

Սերխիո Ռոբերտոյի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2019թ. հունիսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում