Հասարակական

Կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ

1 րոպեի ընթերցում

Կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցումը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում, մասնավորապես, կսահմանվեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, կվերացվեն գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, իսկ դատարաններն իրավունքի պաշտպանության այս կամ այն եղանակը կիրառելիս կառաջնորդվեն առավել օբյեկտիվ չափանիշներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում