Դիմակայության ընթացքը փոխեցին Լինգարդը և Մխիթարյանը. Մոուրինյո 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Բարնլի»-ի հետ խաղի մասին` անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին:

«Պարտավոր էինք հաղթել: Չեմ կարող բացասական ոչինչ ասել իմ ֆուտբոլիստների խաղի մասին, քանի որ երկրորդ կեսում նրանք ռիսկի գնացին: Դիմակայության ընթացքը փոխեցին Լինգարդը և Մխիթարյանը: Մեկ միավորը պարտություն չէ, և նրանք այդ միավորը վաստակեցին ցուցադրած ոգու դիմաց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Բարնլի»-ին (2:2): Հյուրերին՝ «Բարնլի»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց նախ խաղի մեկնարկային րոպեներին արագ գոլի հեղինակ դառնալ: 3-րդ րոպեին աչքի ընկավ Էշլի Բարնեսին: Առաջին կեսի վերջնամասում՝ 36-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրկնապատկեց Սթիվեն Դեֆուրը: «Կարմիր սատանաներին» հաջողվեց ետ բերել կորցրածը. 53-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը: Խաղավարտին նա նաև դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին: Նա արժանացավ նաև դեղին քարտի:

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում