Տարածաշրջանային

Հայերեն գրությամբ պիտակով ապրանքն իրարանցում է առաջացրել ադրբեջանցիների շրջանում

1 րոպեի ընթերցում

Հայերեն գրությամբ պիտակով ապրանքն իրարանցում է առաջացրել ադրբեջանցիների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ru.sputnik.az-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում իրարանցում առաջացրած սառնարանը եղել է միակը խանութում ներկայացված տվյալ մոդելի սառնարանների մեջ, մյուսների պիտակը եղել է այլ լեզուներով:

«Մեր խանութում վաճառվում են LG սառնարանների մի շարք տեսակներ, հայերեն գրություն եղել է միայն այդ սառնարանի վրա, և այս սխալմունքը տեղի է ունեցել Հնդկաստանում»,- նշել է խանութի աշխատակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում