Պաշտոնական

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ

4 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը և համոզմունք հայտնել, որ նման բարձր մակարդակի փոխայցելությունները դրական ազդեցությունն են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման վրա: Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է և պատրաստ է Հայաստանի հետ շարունակել հետևողականորեն զարգացնել սերտ համագործակցություն` իր ներդրումն ունենալով երկու երկրների միջև կապերի խորացման գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել ընթացիկ տարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արձանագրված առաջընթացը, այդ թվում` առևտրաշրջանառության ծավալների աճը և կարևորել այն պահպանելու ու ամրապնդելու ուղղությամբ ջանքերը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում երկկողմ կապերի նման մակարդակը պարտավորեցնող է: Հանրապետության նախագահը խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևորել է նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցնելու տեսանկյունից:

Իրակլի Կոբախիձեն դրվատանքով է խոսել Վրաստանի խորհրդարանում հայ պատգամավորների գործունեության մասին` ընդգծելով, որ նրանք իրենց ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում:

Հայաստանի Նախագահը և Վրաստանի խորհրդարանի նախագահը համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրներն ունեն ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ, և սերտ փոխգործակցությունը լավագույն ձևն է արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի հուշամատյանում:

«Նախատոնական այս օրերին բարեկամ Վրաստան իմ հերթական պաշտոնական այցը լավ առիթ է բարեմաղթանքի տողեր գրելու Վրաստանի խորհրդարանի՝ ինձ արդեն քաջ ծանոթ այս հուշամատյանում։

Հավատացած եմ, որ մեր խորհրդարաններին մեծ առաքելություն է վերապահված դարերից սերող մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում. չէ՞ որ Հայաստանում և Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխություններով վերաիմաստավորվեց երկու խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Ուստի մաղթում եմ, որ վերջին շրջանում նոր շունչ ստացած մեր միջխորհրդարանական կապերը տարեցտարի առավել սերտանան, ընդլայնվեն ու խորանան՝ դառնալով ևս մեկ շարժիչ Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Կեցցե՛ն հայ և վրաց եղբայրական ժողովուրդները»,-գրել է Նախագահը։

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ Նախագահ

Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար. նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Քաղաքականություն

Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար. նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սի Ծինփինին

ՀՀ Նախագահ

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սի Ծինփինին

ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում