Արդեն վառվում են Գլխավոր տոնածառի լույսերը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում արդեն երկրորդ գիշերն է, ինչ վառվում են կենտրոնական հրապարակում տեղադրված Գլխավոր տոնածառի բազմագույն ու վազող լույսերը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ վառվում են նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի առջեւի, մշակույթի տան, պետթատրոնի շենքի շրջակայքի արծաթափայլ բնական եղեւնիների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների եւ խանութների պատերին կամ ապակիներին ամրացված տոնական փայլզարդարանքների լույսերը, որոնք ձգվում են արդեն կենտրոնական փողոցով մեկ:

Մարզկենտրոնից բացի, աստիճանաբար տոնական տեսք են ստանում նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական բնակավայրերը, որոնցից որոշ մասում եւս սկսել են վառվել Գլխավոր տոնածառի լույսերը: Գլխավոր տոնածառի լույսերը երկու օր է, ինչ վառվում են նաեւ Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում, Վարդենիկ, Ծովազարդ, Լճաշեն եւ այլ գյուղերում:

Ինչպես տեղեկացրին Մարտունու եւ Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմերից, Գլխավոր տոնածառի լույսերը Մարտունիում կվառվեն դեկտեմբերի 23-ին, Սեւանում՝ դեկտեմբերի 25-ին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ամանորի տոնական զարդարանքի համար մարզպետարանը մրցանակներ է սահմանել «Լավագույն քաղաքային համայնքի տոնական զարդարանք» եւ «լավագույն գյուղական համայնքի տոնական զարդարանք» անվանակարգերում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 27-ին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում