Սպորտ

Աննա Սարգսյանը անհատական ոսկե մեդալ նվաճեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում 

1 րոպեի ընթերցում

Աննա Սարգսյանը անհատական ոսկե մեդալ նվաճեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամ Աննա Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտված մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադայում, որում Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը: Սահմանված էին նաև անհատական մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքների համար:

Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց տվեց լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի վրա և արժանացավ ոսկե մեդալի:

Շանթ Սարգսյանը երկրորդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի՝ 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում