Սպորտ

Հավակնորդների մրցաշարում բոլորի հնարավորությունները հավասար են. Լևոն Արոնյան 

1 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշարում բոլորի հնարավորությունները հավասար են. Լևոն Արոնյան 

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի մրցախաղի համար հավակնորդների մրցախաղի մասնակիցների հնարավորությունները հավասար է համարում:

«Կարծում եմ, հավակնորդների մրցաշարի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունները հավասար են 30 տոկոսի: Ամեն ինչ կախված է անհատական նախապատրաստությունից և խաղից: Բեռլինը ինձ համար դեռևս այնքան էլ հաջող վայր չէ, փորձելու եմ փոխել այն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի կարծիքը փոխանցում է RSport-ը:

Արոնյանի խոսքով անցնող տարին հաջող էր իր համար: «Ես շատ գոհ եմ, քանի որ այն սկսվեց վատ և ավարտվում է բավականին լավ: Ուզում եմ մի լավ վերջակետով ավարտել տարին՝ հաջող հանդես գալով արագ շախմատի աշխարհի առաջնությունում»,-ասել է Արոնյանը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը: Հավակնորդների մրցաշարը կկայանա 2018 թվականի մարտի 10-28-ը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում