Սպորտ

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին զրկել Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018թ. առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Marca պարբերականը, ՖԻՖԱ-ն նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որում Իսպանիայի կառավարությանը պահանջել է չմիջամտել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին:

Նամակում ասված է, որ հակառակ դեպքում Իսպանիայի ազգային հավաքականը կզրկվի 2018թ. ՖԻՖԱ-ի կազմակերպած բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից, այդ թվում՝ աշխարհի առաջնությունից:

ՖԻՖԱ-ի կանոնադրությունն արգելում է կազմակերպության անդամ որևէ երկրի ղեկավարության միջամտել ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Անջելա Մարիա Վիլյարը պաշտոնից հեռացվել է կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այս պահին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Խուան Պադրոնն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում