Սպորտ

Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել

1 րոպեի ընթերցում

Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Football Italia»-ն:

Նշվում է, որ Ռոնալդինյոն մասնակցելու է բրազիլական սենատի ընտրությանը «Սոցիալ-քրիստոնեական» կուսակցության կողմից Մինաս-Ժերայս նահանգից:

Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է բրազիլական «Գրեմիո» ակումբում: Այնուհետև նա կարիերան շարունակել է ֆրանսիական ՊՍԺ-ում, որտեղ երեք տարի փայլուն խաղ ցուցադրելուց հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Կատալոնական ակումբում փառահեղ կարիերա ունենալուց հետո Ռոնալդինյոն 2008թ. տեղափոխվել է իտալական «Միլան», որից հետո հանդես է եկել բրազիլական «Ֆլամենգո» և «Ատլետիկո Մինեյրա» ակումբում: 2014թ. սեպտեմբերին Ռոնալդինյոն մեկ տարվա պայմանագիր է ստորագրել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Ռոնալդինյոն 2002թ. Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2005թ. ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում