Սպորտ

Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում. Միքայել Անդրիասյան

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում. Միքայել Անդրիասյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:

«Ներքին համոզվածություն ունեմ, որ 2018 թվականը Լևոնի տարին է լինելու: Կարծում եմ Լևոն Արոնյանը կկարողանա հաղթել հավակնորդների մրցաշարում: Հավակնորդների մրցաշարում այս տարի այնպիսի շախմատիստներ են, ովքեր բոլորն էլ պայքարելու են առաջին տեղի համար: Ուժեղ և համազոր մրցակիցներ են»,-ասաց Անդրիասյանը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում