Զինվորականներ, մարմնավաճառներ և հովիվ. Ադրբեջանում 400 անձ է ձերբակալվել «Հայաստանին տեղեկություններ հայտնելու» մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հարյուրավոր անձինք են ձերբակալվել, ովքեր կասկածվում են իբրև «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության» մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:

Ադրբեջանական մամուլում նոր մանրամասներ են հրապարակվել Հայաստանի օգտին լրտեսություն իրականցնելու վերաբերյալ մայիսին սկսված սկանդալի գործով:Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով: Ձերբակալվել և հարցաքննության են ենթարկվել տասնյակ զինծառայողներ, մեկ հովիվ և այլ քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են «պետական դավաճանության» մեջ:

Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպան հարուցված քրեական գործով իրականացված հետաքննության վերաբերյալ տեղեկացրել է, որ գործում ներքաշվել է մի հովիվ և նրա հոտը: Ըստ աղբյուրի, հովվի հետ միջադեպը տեղի է ունեցել շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում:

«Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,- ասել է զինծառայողը՝ ավելացրել, որ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։

Գյուղապետերից մեկը, ով ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, որ դավաճանության մասին խոսակցություններն արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք և լսում, որ ձեր հարևաններից շատերն աշխատում են հայերի համար: Մարդիկ, որոնց երկար ժամանակ գիտեիք, մարդիկ, որոնց տեսնում եք ամեն օր, մեղադրվում են Հայաստանի համար աշխատելու մեջ: Դուք սկսում եք կասկածել բոլորին: Շատ մարդիկ ձերբակալվեցին, զինվորականներից բացի հովիվներ, տաքսու վարորդներ, նույնիսկ մարմնավաճառներ»,- ասել է նա:

Հայերեն English Русский

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն

Ուկրաինայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարներն «անկեղծ» քննարկում են ունեցել՝ դիվանագիտական սկանդալի ֆոնին

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում

Հանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ՆԳՆ համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը թյուր պատկերացում ունի Դոնբասում իր գրաված տարածքների վերաբերյալ

Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը