Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 2-3, 12-13-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն English Русский