Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սոն է 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սոն է 

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «London chess classic»-ի հաջորդ` 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Մյուս զույգերն են. Ադամս-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Կարլսեն, Վաշիե-Լագրավ-Կարուանա, Անանդ-Կարյակին:

5 տուրից հետո Ֆաբիանու Կարուանան ունի 3,5 միավոր: 2,5 միավոր ունեն Վաշիե-Լագրավը, Սոն, Նակամուրան, Նեպոմնյաշչին, Ադամսը, Կարլսենը, Արոնյանը:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում