Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 35 պատգամավոր:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կառավարությունը բավականին հեռանկարային ծրագիր է ներկայացրել. 2018 թվականի բյուջեն նպատակային է, միտված ապագային: «Մենք կարծում ենք, որ այս բյուջեն իրատեսական եւ կայունացման բյուջե է: Բնականաբար, մենք պետք է հետեւողական լինենք այն բոլոր դրույթների իրականացմանը, որոնք դրված են բյուջեում: Մենք ողջունում ենք այն, քանի որ այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում»,-նշում է Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը համարում է տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծող և որոշ չափով գոտիները ձգելու փաստաթուղթ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշում է.«Կա վստահություն կառավարության նախաձեռնած բարեփոխումների հանդեպ, և լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա համար նախատեսած տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և թույլ կտան այնպիսի հիմքեր ստեղծել, որոնք կդառնան սոցիալական լարվածությունը մեղմելու, երկիրը որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն»:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ բյուջեի ներկայացված նախագիծը լուրջ հիմքեր չի ստեղծում տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար, ուստի իրենք չեն կարող կիսել դրա քաղաքական պատասխանատվությունը ու դեմ են քվեարկելու: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեց նաև «Ելք» խմբակցությունը:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից