Սպորտ

Եվրո-2020-ի բացման խաղը տեղի կունենա Հռոմում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնում

1 րոպեի ընթերցում

Եվրո-2020-ի բացման խաղը տեղի կունենա Հռոմում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել, թե որ եվրոպական որ քաղաքները կընդունեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի առանձին խմբային հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՈՒԵՖԱ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է ցանկը, ըստ որի՝ A խմբի հանդիպումները կընդունեն Հռոմն ու Բաքուն, B խմբինը՝ Սանկտ Պետերբուրգն ու Կոպենհագենը, C խմբինը՝ Ամստերդամն ու Բուխարեստը, D խմբինը՝ Լոնդոնն ու Գլազգոն, E խմբինը՝ Բիլբաոն ու Դուբլինը, F խմբինը ՝Մյունխենն ու Բուդապեշտը:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության բացման խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնի «Ուեմբլի»-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում