Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Անանդն է 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Անանդն է 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London chess classic»-ում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Մյուս զույգերն են. Նակամուրա-Նեպոմնյաշչի, Սո-Ադամս, Լագրավ-Կարլսեն, Կարյակին-Կարուանա:

Երրորդ տուրից հետո բոլոր շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում