Սերժ Սարգսյանին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները
2 րոպեի ընթերցում
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետև Արցախի արևելյան և կենտրոնական հատվածներում ներկա է գտնվել նոր զորանոցների և զինվորական ակումբի բացման արարողություններին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախագահ Սարգսյանը խրախուսել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին:
Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, այցելել են մեծ զորավարի հուշարձանին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: