Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում նոր դատավորներ է նշանակել

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում նոր դատավորներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր դատավորներ նշանակելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաձայն նախագահի հրամանագրի՝ Վահե Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Ալֆրեդ Վարդանյանը՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Գոռ Շահբազյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում