Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 2805 միավորով երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով ունի 2837 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Շահրիյար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ մտել են նաև Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ տեղ):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում