Ինովացիա

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները

1 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանըֆեյսբուքյան օգտատերերին հիշեցրել է անվտանգության կանոնները: Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ ադրբեջանական ցանցահենների թիրախը չդառնալու համար պետք է գաղտնաբառը գրելուց հասցեն ստուգել, ամեն նյութ չբացել: «Միացրեք երկփուլային մուտքը։ Այդ դեպքում ձեր հաշիվը չեն կոտրի, նույնիսկ եթե գաղտնաբառը իմանան, քանի որ լրացուցիչ կոդ է պահանջվում»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը հորդորեց մուտք գործել https://www.facebook.com/settings?tab=security։ «Ընտրեք սա ու միացրեք Use two-factor authentication»,- հավելեց նա։

Ավելի վաղ մեդիափորձագետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները կոտրել են ֆեյսբուքի 1300 հայ օգտատերերի էջեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում