Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Ղազախստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Ղազախստան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել ղազախական ակումբներից մեկը: Դեռևս հայտնի չէ, թե որ ակումբում կարող է խաղալ Մովսիսյանը:
Յուրա Մովսիսյանը ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» է տեղափոխվել 2016 թվականին` Մոսկվայի «Սպարտակ»-ից:
Կարդացեք հոդվածը` Русский