Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին 

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անդամ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաների» հետ արտագնա խաղին չեն մեկնել Լյուկ Շոուն, Մարուան Ֆելաինին և Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախորդ տուրի «Բրայթոն»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ միայն 71-րդ րոպեին: Այս խաղում «կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն հաշվով:

«Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի 23:55-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում