Քաղաքականություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը

ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուսելում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների հանդիպումը: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԵԺԿ հանդիպմանը և Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել այցելած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է հանդիպման վայր: Օրակարգում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստումն է: Առաջնորդների հանդիպումը հյուրընկալում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Հանդիպման վայր են ժամանել նաև Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահները՝ Դոնալդ Տուսկը, Ժան-Կլոդ Յունկերը և Անտոնիո Տայանին:

Հանդիպմանը մասնակցում են նաև ԵՄ անդամ Ֆրանսիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Լիտվայի, Լատվիայի, Հունգարիայի ներկայացուցիչները:

ԵԺԿ փոխնախագահ, ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և ԵԺԿ փոխնախագահներ Քինգա Գալը և Դարա Մըրֆին ևս ներկա են:

ԵԺԿ առաջնորդները մասնակցել են արարողակարգային նկարահանման: Հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում