Հասարակական

ՀՀ լեռնային շրջաններում բուք է սպասվում. եղանակը կցրտի 6-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ՀՀ լեռնային շրջաններում բուք է սպասվում. եղանակը կցրտի 6-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված՝ բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայող Ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, նոյեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25մ/վրկ արաgությամբ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,Երևանում նոյեմբերի 20-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձնախառան անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում