Սպորտ

Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ

1 րոպեի ընթերցում

Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մոսկվայի «Արարատ»-ի տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը, իսկ Պողոս Գալստյանըկշարունակի զբաղեցնել ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը, իսկ Արտյոմ Խաչատուրյանը դարձել է ակումբի մարզական տնօրենը:

Մոսկվայի «Արարատ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որտեղ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազան»-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում