Տարածաշրջանային

Ադրբեջանում երկրակեղևի ցնցումները վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում երկրակեղևի ցնցումները վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Աղդամի շրջանի գործադիր իշխանությունները հայտնել են, որ տներից բացի տուժել է նաև մեկ դպրոց: Ամենամեծ վնասը կրել է Չեմենլի գյուղը, որտեղ վնասվել է 36 տուն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում