Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական երեկոյին 

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական երեկոյին 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կազմակերպված բարեգործական երեկոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած բարեգործական երեկոյի ընթացքում հավաքվել է 160 հազար ֆունտ, իսկ հավաքված գումարը կտրամադրվի Թաիլանդի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հերթական առաքելության համար:

«Երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն, սովորեն գրել և կարդալ: Լիահույս եմ, որ ունակ կլինենք փոխելու ստեղծված իրավիճակը»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում