Մշակույթ

Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» առթիվ նոյեմբերի 15-ին կբացվի նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից, Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն:

Ցուցահանդեսի ընթացքում հնարավոր կլինի դիտել մեծանուն արվեստագետի լավագույն աշխատանքները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:

Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը:

Նույն օրը Մոսկվայում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի հուշատախտակի բացումը, որտեղ 1937-1970 թվականներին ապրել ու ստեղծագործել է հայազգի նկարիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում