Քաղաքականություն

ՄԽ համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՄԽ համանախագահները ծրագրում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Նման շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպում ծրագրվում է: Երբ լինեն հստակ ժամկետներ, երբ ուրվագծվի հանդիպումը, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Զախարովան:

Նա հավելեց նաև, որ արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում