Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 1.5 տարում ակնհայտ աճողական են. տնտեսագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վերջին մեկուկես տարում տնտեսական վիճակի ակնհայտ բարելավում է արձանագրում՝ նշելով, որ դրա մասին են խոսում ցուցանիշները։ «Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները վերջին 1.5 տարվա ընթացքում ակնհայտ աճողական են։ Դա են վկայում ընթացիկ տարվա ինն ամիսների պաշտոնական տվյալները։ Այս կառավարության կողմից գործողության մեջ դրված ընդհանուր գործունեության 5-ամյա ու միջնաժամկետ ծախսերի ծրագրերն արդեն որոշակի արդյունք գրանցում են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նախորդ տարիների հետ համեմատելով ՀՀ տնտեսական իրավիճակը նկարագրող մակրոտնտեսական ցուցանիշները։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ այս տարվա ինն ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության 5.1 տոկոսանոց աճը իրական է դարձնում 2017 թվականին ծրագրված բյուջեի հիմքում դրված 3.2 տնտեսական աճի վերանայումը 4.3 տոկոսի։ «Հաշվի առնելով տարվա վերջին ներդրումային ու առևտրի հետ կախված սպասվող ակտիվությունը՝ միանգամայն իրականանալի է վերանայված աճը»,-հավելեց մեր զրուցակիցը։

Արդյունաբերության հատվածում դինամիկ աճը վերջին 4 տարիներին, որը երևում է ինֆոգրաֆիկայում, ըստ տնտեսագետի, ցույց է տալիս, որ տնտեսության հենակետային ոլորտը՝ արդյունաբերությունը, շարունակում է բարելավել իր դիրքը։ «Չնայած նույնը չենք կարող ասել գյուղատնտեսության ու շինարարության մասին։ Իհարկե, անկման տեմպերը երկու ոլորտներում էլ էապես իջել են, այնուամենայնիվ, ինն ամսվա տվյալներով` շարունակում ենք անկում ունենալ։ Բայց պետք է շեշտել, որ այդ անկումները հավասարակշռվում են տնտեսական աճի մեջ մյուս ոլորտների ունեցած ներդրումով»,-նշեց Ատոմ Մարգարյանը։

Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին՝ տնտեսագետը նկատեց, որ ներմուծման 23.2 տոկոսանոց աճն ունի իր նախադրյալները, որոնք բացատրության կարիք ունեն։ «Անցյալ տարվա պատկերն այնպիսին էր, որ ներմուծումը էապես կրճատվել էր, նույնիսկ բացասական էր ինն ամսվա տվյալներով։ Այս տարի ներմուծումը մեծապես ավելացել է, որը բացատրվում է միջանկյալ և, այսպես կոչված, ինվեստիցիոն կամ կապիտալ ապրանքների ներմուծման ծավալների էական ավելացմամբ, որը պայմանավորված է ներդրումային աշխուժությամբ»,-ասաց տնտեսագետը։ Նա նաև հավելեց, որ ներմուծվող սպառման ապրանքներում մեծացել է կենցաղային ապրանքների չափաբաժինը։ Ըստ տնտեսագետի՝ այդ ապրանքների մասով գների անկում կա, ինչն էլ պայմանավորել է պահանջարկի մեծացում, հետևաբար ավելացել են նաև ներկրման ծավալները։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ