Հայաստանը նոյեմբերին ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ստորագրելու համար որևէ խոչընդոտ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը որևէ խնդիր չի տեսնում նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը սոտորագրելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին:

«Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, որպեսզի նոյեմբերի 24-ին այս համաձայնագիրը ստորագրվի: Այդ մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կայացած քննարկմանը խոսել է նաև արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:

Պատգամավորի մյուս հարցին՝ 2018թ. Հայաստանը պլանավորո՞ւմ է միջազգային նոր կառույցների անդամակցել, ՀՀ ԱԳ փոխնախարարը բացասական պատասխան տվեց: «Մենք չենք պլանավորում 2018թ. որևէ նոր միջազգային կազմակերպության միանալ»:

Հայերեն English Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ