Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների թվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2018թ. շարունակելու է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցանկում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը ներկայացրեց այն գործոնները, որոնք թույլ են տալիս նման պնդում անել: Վարդան Արամյանը նախ շեշտեց, որ Հայաստանին տրամադրված արտաքին վարկերի մեծ մասը՝ 65 տոկոսն արտոնյալ պայմաններով են: «Դրա համար, երբ մենք խոսում ենք պարտքի կառավարելիության տեսանկյունից, շատ կարևոր է, թե ինչպիսի կառուցվածք ունի պարտքը: Ընդունված կանոն է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերը հիմնականում արտոնյալ են լինում և դրանց մասով հիմնականում արտաքին ճգնաժամեր աշխարհում չեն նշմարվում: Կարևոր է նաև տոկոսադրույքը: Մեզ մոտ վարկերի գերակշիռ մասը ֆիքսված տոկոսադրույքով է, ինչն ազդարարում է այն մասին, որ հիմնականում պարտքի կառավարման տեսանկյունից հոսքերի գերակշիռ մասը մեզ համար տեսանելի է և անակնկալներ չենք կանխատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց նախարարը:

Նախարարը հավելեց, որ պարտի մարման միջին ժամկետի կոմֆորտ գոտին միջազգային պրակտիկայում 8-11 տարին է, իսկ Հայաստանը գտնվում է 8.5 տարի մարման տիրույթում, ինչը նշանակում է, որ այստեղ ևս ռիսկերը մեծ չեն: «Այս ցուցանիշի կարևորությունը կայանում է նրանում, որ որքան պարտքի մարման միջին ժամկետը կարճ է, այնքան պետությունը կարող է խնդիրներ ունենալ լիկդիվայնության հետ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն այս առումով կոմֆորտ գոտում է»,-պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հստակեցրեց, որ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության առավելագույն շեմը 48 տոկոսն է, իսկ Հայաստանի համար 2018թ. վերջին այդ հարաբերակցությունը կլինի 41 տոկոս: Ընդ որում՝ նախարարը նկատեց, որ այդ հարաբերակցությունն այս պահին 43 տոկոս է, իսկ հաջորդ տարի այն նվազելու է՝ դառնալով 41 տոկոս:

Պարտքի նվազ բեռ ունեցող երկրների համար արտաքին պարտք-արտահանում հարաբերակցության առավելագույն շեմը 132 տոկոս է, իսկ Հայաստանի համար 2018թ. ակնկալվում է այդ հարաբերակցության 113 տոկոս:

Հայերեն English Русский

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար