Հայաստանի տարածքում ամենավաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկում հնագետները հետաքրքիր բացահայտումներ են արել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնագոգ -1 hնավայրում հայ-ճապոնական արշավախումբն այս տարի կավաշաղախից շինության մնացորդներ է հայտնաբերել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնավայրի տարածքում Ք.ա. VIII հազարամյակի վերջին և VII հազարամյակի առաջին քառորդում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեռնագոգ-1 հնավայրի արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանն ասաց, որ վանակատե իրերը շերտագրորեն կապ չունեն մակերևույթին առկա շինությունների հետ, այլ դրանք ժամանակի ընթացում լվացվել և մակերևույթին են հայտնվել երկրաբանական պրոցեսների արդյունքում։ «Հնավայրում անցկացվեց հետախուզական փոսորակ, որտեղ իրականացված պեղումներից պարզ դարձավ, որ գործ ունենք բավականին հզոր (մոտ 2 մետր) հնագիտական շերտերի հետ։ Մեր տարածաշրջանում այս տեխնիկայով շինություններ պատրաստելու առաջին օրինակները մինչ այժմ փաստագրվել էին Ք.ա. VI հազարամյակի առաջին կեսով թվագրվող Առատաշեն - Շուլավեր - Շոմութեփեյան մշակույթի հնավայրերում: Լեռնագոգ-1-ի ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, այն ներկայացնում է Հայաստանի տարածքում հայտնի ամենավաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը»,-ասաց նա:

Արթուր Պետրոսյանի խոսքով` հնավայրում հայտնաբերվել են նաև խիստ սահմանափակ քանակությամբ կայծքարից պատրաստված առարկաներ: «Վանակատից իրերի մեջ հատկապես աչքի են ընկնում սեղմման միջոցով մանր շեղբերի հենքի վրա պատրաստված միկրոլիթյան գործիքները, որոնք խոսում են բնակատեղիի վաղ հոլոցենյան հասակի հավանականության մասին: Հայտնաբերվել են նաև տարատեսակ կտրիչներ, ծայրային քերիչներ, փոսիկավոր գործիքներ, աղորիքներ և ոսկորե իր»,-ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ ստացված արդյունքները գալիս են լրացնելու և փոխելու Հայաստանի և, մասնավորապես, Արարտյան գոգավորության նեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին մեր ունեցած պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող են ետ տանել առնվազն հազար տարով:

Լեռնագոգ-1 հնավայրը հայտնաբերվել է հայ-ճապոնական համատեղ արշավախմբի կողմից 2013 թ. ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում կատարված հետախուզական շրջայցի ժամանակ: Հայ-ճապոնական համատեղ արշավախմբի աշխատանքներին մասնակցում են մասնագետներ հայկական և ճապոնական կողմերից, ուսանողներ Երևանի պետական համալսարանից և Տոկայի համալսարանից: Պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Տոկայի համալսարանի և Ամերիկայի «Գֆոելլեր» հիմնադրամ-ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:

Հաջորդ տարի նախատեսվում է շարունակել հնագիտական հետախուզումը և պեղումները Լեռնագոգում։ Պեղումների համար նախատեսվում է ընդլայնել պեղման մակերեսը՝ փորձելով հասկանալ հնավայրի սահմանները, բնականաբար, ամենահետաքրքիրը հնավայրում արձանագրված կավաշաղախից շինության ամբողջական պեղումն է, որը նախատեսվում է իրականացնել հաջորդ գործաշրջանի ընթացքում։

Լեռնագոգ-1 հնավայրի պեղումները սկսվել են սեպտեմբերի 4-ին և ավարտվելհոկտեմբերի 9-ին։

Հայերեն Русский

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները