Հասարակական

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-27-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում կլինեն անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը կանխատեսվում են անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում