Սպորտ

Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին 

1 րոպեի ընթերցում

Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, նաև լրագրողները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը: Արթուր ՊԵտրոսյանի քվեարկության մեջ լավագույնֆուտբոլիստների եռյակն այսպիսին է. 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Ջանլուիջի Բուֆոն, 3. Նեյմար: Լավագույնմարզիչ. 1. Զինեդին Զիդան, 2.Դիեգո Սիմեոնե, 3.Լեոնարդո Ժարդիմ: Ըստ Հենրիխ Մխիթարյանի. լավագույնֆուտբոլիստ. 1.Կրիշտիանու Ռոնալդու, 2. Ջանլուիջի Բուֆոն, 3. Նեյմար: Լավագույնմարզիչ. 1. Զինեդին Զիդան, 2.Մասիմիլիանո Ալեգրի, 3.Լեոնարդո Ժարդիմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում