Միջազգային

Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզության տեխնիկական միջոցների ստորաբաժանման սպառազինությունը համալրվել Է ռուսական արտադրության «Ռադիոլամպ» ժամանակակից համալիրներով:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Արդեն ուսուցման ձմեռային շրջանի սկզբին նոր համալիրները կսկսեն զորամիավորման հրամանատարությանը հետախուզական տվյալներով ապահովել «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում մարտավարական եւ հատուկ մարտավարական վարժանքների ընթացքում:

Մամուլի ծառայությունը նաեւ նշել Է, որ ռուսական զորամիավորման մարտական մեքենաների հավաքակազմերը շարունակում են վերազինվել ժամանակակից նմուշների ավիացիոն ռազմական ու հատուկ թրթուրավոր եւ թրթուրավոր զրահատանկային տեխնիկայով: Ընթացիկ տարում Երեւանի եւ Գյումրիի կայազորների զորամասերում նոր սպառազինության բաժինը ավելացել Է մինչեւ 60 տոկոս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում